կիրակի, հունիս 22
22 / 6 / 2025
Կուրսկի ատոմակայանին հարված հասցնելու դեպքում Ուկրաինան անհապաղ շատ կոշտ պատասխան կստանա․ ՌԴ ՊՆ

Կուրսկի ատոմակայանին հարված հասցնելու դեպքում Ուկրաինան անհապաղ շատ կոշտ պատասխան կստանա․ ՌԴ ՊՆ

Ռուսաստանն անհապաղ կոշտ պատասխան միջոցներ կձեռնարկի, եթե Կիևը հարվածի Կուրսկի ատոմակայանին և ռադիոակտիվ վարակվածության տեխնածին աղետ առաջացնի, հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

«Եթե ​​Կիևի ռեժիմը  իրականացնի մայրցամաքի եվրոպական մասում հսկայական տարածքների ռադիոակտիվ աղտոտմամբ տեխնածին աղետի առաջացմանն ուղղված իր հանցավոր ծրագիրը, ապա անմիջապես կձեռնարկվեն կոշտ ռազմական և ռազմատեխնիկական պատասխաան  միջոցներ»,- հայտարարել են ՌԴ ՊՆ-ում:

Գերատեսչությունում հավելել են, որ պատշաճ լրջությամբ են վերաբերվում Ուկրաինայի կողմից Կուրսկի ատոմակայանի ուղղությամբ հարձակման նախապատրաստության մասին անկախ աղբյուրներից ստացված տեղեկատվությանը։

  • Կիսվել: