Կուլեբան հայտարարել է, որ կդիտարկի Լավրովի հետ հանդիպման հնարավորությունը, եթե նման առաջարկ լինի
Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի գագաթնաժողովում հայտարարել է, որ պատրաստ է մանրակրկիտ դիտարկել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպման հնարավորությունը, եթե նրանից նման առաջարկ ստանա։
«Դուք պարոն Լավրովի մասին եք հարցնում. նա հանդիպում չի խնդրել: Եթե անի, մենք ուշադիր կքննարկենք նրա խնդրանքը՝ հաշվի առնելով ներկա իրավիճակի բոլոր ասպեկտներն ու իրողությունները»,- Կուլեբայի խոսքերը մեջբերել է Phnom Penh Post թերթը: .
Միևնույն ժամանակ Լավրովն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանի ղեկավարությունը դեռ պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցություններին։ Նա նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է լսել Արևմուտքի գործընկերներին, եթե նրանք առաջարկեն զրույց կազմակերպել լարվածության մասին՝ հաշվի առնելով Մոսկվայի շահերը։



