կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
«Կրոկուսի» ահաբեկչության կազմակերպիչները պատրաստում էին եւս մեկ ահաբեկչություն Միջին Ասիայի երկրներում. ԶԼՄ

«Կրոկուսի» ահաբեկչության կազմակերպիչները պատրաստում էին եւս մեկ ահաբեկչություն Միջին Ասիայի երկրներում. ԶԼՄ

«Կրոկուսի» ահաբեկչության կազմակերպիչները զուգահեռ պատրաստում էին եւս մեկ ահաբեկչություն Միջին Ասիայի երկրներից մեկում, բայց այն հաջողվել է կանխել։ Այս մասին գրել է «Իզվեստիան»՝ հղում կատարելով աղբյուրին։

«Իզվեստիայի» զրուցակիցը երկիրը չի նշել, բայց ընդգծել է, որ դա պետք է տեղի ունենար մոտավորապես նույն ժամանակ, ինչ եւ «Կրոկուս սիթի հոլի» հարձակումը։ Աղբյուրը նշել է մինչ այժմ անհայտ մանրամասներ Մոսկվայում ահաբեկչության պատրաստման մասին։ Նրա խոսքով՝ հանցագործներն այրել են համերգասրահը սովորական բենզինով։

«Կրոկուս» տանող ճանապարհին նրանք մտել են լցակայան, բենզին գնել եւ այն լցրել պլաստիկե շշերի մեջ։ Հետո օգտագործել են սրահն այրելու համար»,- նշել է պարբերականի զրուցակիցը։

Նա ավելացրել է, որ խումբը դասական իմաստով կազմակերպված հանցավոր խումբ չէր, գոյություն չի ունեցել որեւէ կառույցի շրջանակում, այլ ձեւավորվել է տառացիորեն մի քանի շաբաթվա ընթացքում։ Ահաբեկչության մասնակիցներից երկուսը հրահանգներ են ստացել, երբ գտնվել են Թուրքիայում, իսկ մյուսները հավաքագրվել են արդեն Ռուսաստանի տարածքում, նշել է «Իզվեստիայի» զրուցակիցը։

  • Կիսվել: