հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
«Կրոկուսի» ահաբեկչության կասկածանքով բռնվածները բոլորը ՌԴ քաղաքացիներ են. «112» Թելեգրամ-ալիք

«Կրոկուսի» ահաբեկչության կասկածանքով բռնվածները բոլորը ՌԴ քաղաքացիներ են. «112» Թելեգրամ-ալիք

«Կրոկուսի» ահաբեկչության կասկածանքով բռնվածները բոլորը ՌԴ քաղաքացիներ են, տեղեկացրել է «112» Թելեգրամ-ալիքը՝ հղում կատարելով իր աղբյուրին։

«Մերձավոր արտասահմանից մեր երկիր եկածները մեր երկրում մնացել են այնքան, որ հասցրել են քաղաքացիություն ստանալ։ Այժմ վերահսկող մարմինները ստուգում են, թե արդյոք օրինական են նրանց փաստաթղթեր տվել»,- գրել է ալիքը։

Ավելի վաղ մի շարք աղբյուրներ տեղեկացրել էին, որ ահաբեկչության կասկածանքով բռնվել են Տաջիկստանի քաղաքացիներ։ Բայց Տաջիկստանը հերքում է այս տեղեկությունը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: