շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Крокус»-ում ահաբեկչություն կատարելու մեջ մեղադրվողի երեք եղբայրները տարվել են հարցաքննության

«Крокус»-ում ահաբեկչություն կատարելու մեջ մեղադրվողի երեք եղբայրները տարվել են հարցաքննության

«Крокус»-ում ահաբեկչություն կատարելու մեջ մեղադրվող Ֆարիդուն Շամսիդինի երեք եղբայրները տարվել են հարցաքննության, ՌԻԱ Նովոստիին հայտնել է նրա մորաքույր Գուլբիբի Զարգարովան։

«Ինչո՞ւ նա դա արեց, ի՞նչ եղավ նրա հետ, ես չգիտեմ... Ես հիմա այստեղ եմ նրա եղբայրների երեխաների հետ, բոլորին տարել են։ Չգիտեմ՝ ինչ անեմ, ինչպես շարունակեմ ապրել»,- ասել է նա։

Մեղադրյալի մորաքրոջ խոսքով՝ Ֆարիդուն Շամսիդինը Ռուսաստան է գնացել միայն փող աշխատելու, հող գնելու և ընտանիքի համար տուն կառուցելու նպատակով, որպեսզի նրանց կյանքն ավելի հեշտ լինի, քանի որ երեք եղբայրների և երեխաների հետ նույն տանն էր ապրում։

«ՌԻԱ Նովոստի»-ն պարզել է, որ Շամսիդինը Դուշանբեից 50 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Գիսար քաղաքի Լոյոբի գյուղից է։ Նա 6 ամիս առաջ մեկնել էր աշխատելու Մոսկվա, իսկ մինչ այդ աշխատել է որպես հացթուխ։

  • Կիսվել: