Կրիստալինա Գեորգիևան վերընտրվել է Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավարի պաշտոնում
Արժույթի միջազգային հիմնադրամի գործող ղեկավար, բուլղարացի տնտեսագետ Կրիստալինա Գեորգիևան երկրորդ հնգամյա ժամկետով վերընտրվել է Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար: Այս մասին հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը։
Նշենք, որ ԱՄՀ ղեկավարի պաշտոնում Գեորգիևայի երկրորդ ժամկետը կսկսվի այս տարվա հոկտեմբերի 1-ից, նա կպաշտոնավարի ևս 5 տարի։