երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Կրեմլը՝ Պուտին-Մասկ զրույցի շուրջ աղմուկի մասին

Կրեմլը՝ Պուտին-Մասկ զրույցի շուրջ աղմուկի մասին

Գործարար և SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը չի զանգահարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ նախքան Ուկրաինայի հակամարտության կարգավորման իր «խաղաղության ծրագիրը» հրապարակելը, ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքով՝ նման հաղորդագրությունները, որոնք հայտնվել են հանրային դաշտում, չեն համապատասխանում իրականությանը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Ոչ, դա ճիշտ չէ»,- ասել է Պեսկովը։

Նա նաև պարզաբանել է, որ վերջին անգամ Պուտինը Մասկի հետ հեռախոսով խոսել է մեկուկես տարի առաջ։ Ավելի վաղ նույն բանն ասել էր հենց ինքը՝ միլիարդատերը։ Նրա խոսքով՝ Պուտինի հետ զրույցի թեման եղել է տիեզերական արդյունաբերությունը։

Ավելի վաղ ամերիկացի քաղաքագետ, Eurasia Group-ի հիմնադիր Յան Բրեմմերը Vice-ին հայտնել էր, որ Մասկը խոսել է Պուտինի հետ մինչ Twitter-ում Ուկրաինայի մասին գրառում անելը։ Նրա խոսքով՝ միլիարդատերն իրեն պատմել է ՌԴ ղեկավարի հետ զրույցի մանրամասների մասին։

Մասնավորապես, գործարարն ասել է, որ Պուտինը պատրաստ է բանակցությունների, բայց միայն այն դեպքում, եթե Ղրիմը մնա ռուսական, եթե Ուկրաինան չեզոք դառնա և ճանաչի հանրաքվեները ինքնահռչակ Լուգանսկի և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետություններում, ինչպես նաև Խերսոնի և Զապորոժիեի շրջաններում։

  • Կիսվել: