ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Կրեմլը մեկնաբանել է Զելենսկու՝ ՌԴ-ի հետ հնարավոր փոխզիջման շուրջ հանրաքվե անցկացնելու մասին հայտարարությունը

Կրեմլը մեկնաբանել է Զելենսկու՝ ՌԴ-ի հետ հնարավոր փոխզիջման շուրջ հանրաքվե անցկացնելու մասին հայտարարությունը

Կրեմլը չի հայտնում Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունների մանրամասները՝ գործընթացին չվնասելու համար, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ երեքշաբթի լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ուկրաինան ինքնիշխան պետություն է, և կարող են լինել և պետք է լինեն ինչ-որ ներքին ընթացակարգեր»,- պատասխանել է նա այն հարցին, թե ինչպես է Կրեմլը վերաբերվում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Ռուսաստանի հետ փոխզիջումների վերաբերյալ Ուկրաինայում հնարավոր հանրաքվե անցկացնելու գաղափարին։

«Բայց բացի այս, կա նաև սուբստանցիա, որը գտնվում է երկու պատվիրակությունների միջև բանակցությունների փուլում, ես չեմ կարող խառնվել այդ սուբստանցիաների մանրամասներին, մենք համոզված ենք, որ այս պահին դրանք հրապարակայնացնելը միայն կարող է վնասել բանակցային գործընթացին, որն առանց այն էլ ուզածից  շատ ավելի դանդաղ ու բովանդակալից է ընթանում»,- հավելել է Կրեմլի խոսնակը։

Հիշեցնենք, որ Զելենսկին հայտարարել էր, որ Ռուսաստանի հետ պատերազմին վերջ տալու համար խաղաղ բանակցություններում համաձայնեցված ցանկացած հավանական գործարք կներկայացվի ուկրաինացի ժողովրդին՝ հանրաքվեի միջոցով:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: