շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Կրեմլը մեկնաբանել է ԱՄՆ դեսպանատան կողմից արված հրապարակումը՝ ՌԴ-ում տեղի ունեցած ցույցերի վերաբերյալ․ РИА Новости

Կրեմլը մեկնաբանել է ԱՄՆ դեսպանատան կողմից արված հրապարակումը՝ ՌԴ-ում տեղի ունեցած ցույցերի վերաբերյալ․ РИА Новости

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի Մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Ռուսաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության հայտարարությունը՝ կապված երեկ՝ հունվարի 23-ին, ՌԴ-ում տեղի ունեցած ցույցերի հետ՝ ասելով, որ ԱՄՆ-ն փորձում է խառնվել ՌԴ-ի ներքին գործերին։ Պեսկովն ասել է․ «Եթե ԱՄՆ-ում ՌԴ դեսպանությունը նման մեկնաբանություն աներ, երբ Նահանգներում անկարգություններ լիներ, դա անհարամրություն կառաջացներ Վաշինգտոնում»։ Այս մասին տեղեկանում ենք РИА Новости-ից։

«Իհարկե, դրանք սխալ հրապարակումներ են: Եվ, իհարկե, դրանք անուղղակիորեն բացարձակ միջամտություն են մեր ներքին գործերին: Սա ուղղակի աջակցություն է Ռուսաստանի Դաշնության օրենքի խախտումներին, աջակցություն է չարտոնված գործողություններին», – ասել է Պեսկովը «Ռոսիա 1» հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Ավելի վաղ՝ ՌԴ-ում ԱՄՆ-ի դեսպանությունից մեկնաբանել էին Ռուսաստանում տեղի ունեցող ցույցերը․ «Սատարում ենք բոլոր մարդկանց խաղաղ ցույցերի, խոսքի ազատության իրավունքը»։ Նաև ասել էին, որ ՌԴ-ի իշխանությունները ճնշում են մարդկանց այդ իրավունքները։

 
 

ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան էլ հայտնել է, որ ամերիկացի դիվանագետները կհրավիրվեն ՌԴ ԱԳՆ՝ կապված հրապարակումների հետ։ Ռուսաստանի արտգործնախարարությունը ամերիկացի գործընկերներին կոչ է արել լուծել իրենց խնդիրները և չխառնվել այլ պետությունների ներքին գործերին:

  • Կիսվել: