հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կրեմլում սպառնալիք են համարում Ֆինլանդիայի հնարավոր անդամակցությունը ՆԱՏՕ-ին

Կրեմլում սպառնալիք են համարում Ֆինլանդիայի հնարավոր անդամակցությունը ՆԱՏՕ-ին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն անդրադարձել է Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու հեռանկարին, հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

Նրա խոսքով, Կրեմլն ափսոսանք է հայտնում, որ Ֆինլանդիայի միացել է Եվրամիության շրջանակներում Ռուսաստանի նկատմամբ ոչ բարյացակամ քայլերին։

«Դա նաև պատճառ է, որ դիմենք համարժեք հայելային պատասխանների»,-ընդգծել է Պեսկովը և ընդգծել, որ ՆԱՏՕ-ի ընդլայնումը սպառնում է աշխարհի և մասնավորապես եվրոպական մայրցամաքի անվտանգությանը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստեն և վարչապետ Սաննա Մարինը աջակցել են իրենց երկրի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու քաղաքականությանը։ Երկրի ղեկավարը և վարչապետը հույս են հայտնել, որ առաջիկա մի քանի օրվա ընթացքում պետական մակարդակով քայլեր կարվեն՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու ուղղությամբ։

  • Կիսվել: