շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մոսկվան աջակցում է Սերբիային․ Պեսկով

Մոսկվան աջակցում է Սերբիային․ Պեսկով

Կոսովոյի և Սերբիայի միջև կոնֆլիկտի սրացումից առայժմ հաջողվել է խուսափել, սակայն հարցը հետաձգվել է ընդամենը մեկ ամսով։ Ստեղծված իրավիճակին արձագանքել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, նրա խոսքերը մեջբերում է «ՌԻԱ Նովոստին»։

«Այժմ, փառք Աստծո, գիշերը հնարավոր եղավ որոշ սրացումներից խուսափել, բայց իրավիճակը հետաձգվել է ընդամենը մեկ ամսով, ուստի, շատ կարևոր է խոհեմություն ցուցաբերել բոլոր կողմերից»,- ասել է Կրեմլի խոսնակը։

 

Հուլիսի 31-ին Կոսովոյում օդային ռմբակոծության մասին ահազանգեր են հնչել, որին հաջորդել են տեղեկություններ, որ սերբական կողմը բարիկադներ է կառուցում: Ինքնահռչակ հանրապետության սահմանին կրակոցներ են հնչել:

Ավելի ուշ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարեց, որ Կոսովոյի ոստիկանությունը պատրաստվում է ռազմական գործողություններ սկսել սերբերի դեմ։ Նա պարզաբանել է, որ ինքնահռչակ հանրապետության իշխանությունները ցանկանում են արգելափակել սերբական փաստաթղթերով քաղաքացիների մուտքը, իսկ հետագայում պահանջել Կոսովոյի համարներով մեքենաների վերագրանցում։

Օգոստոսի 1-ին Կոսովոն մինչև սեպտեմբերի 1-ը հետաձգեց սերբական փաստաթղթերի վրա արգելք սահմանելու ընթացակարգը։ Հայտարարության մեջ իշխանությունները նշում են, որ նման որոշում է կայացվել ԱՄՆ դեսպանի կոչից հետո։

  • Կիսվել: