հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Կրասնոդարից 29 կմ հեռավորության վրա տեղի է ունեցել երկրաշարժ

Կրասնոդարից 29 կմ հեռավորության վրա տեղի է ունեցել երկրաշարժ

Սեյսմոլոգները Կրասնոդարից 29 կմ հեռավորության վրա գրանցել են 4,5 մագնիտուդ երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Ավելի վաղ՝ հունվարի 24-ին, սոցիալական ցանցերում Կրասնոդարի բնակիչները քաղաքի տարբեր հատվածներից հայտնել էին, որ երկրաշարժի նման ցնցումներ են զգացել։ Ոմանք նշել են, որ բնակարանում ցնցվել են իրերն ու կահույքը։

Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի կայքում ասվում է, որ 4,5 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն է տեղի ունեցել ժամը 14:19-ի սահմաններում Կրասնոդարից 29 կմ հեռավորության վրա՝ 10 կմ խորության վրա։

  • Կիսվել: