հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Կրակոցներ Լոս Անջելեսի առևտրի կենտրոնի մոտ. 1 մարդ մահացել է, 4-ը՝ վիրավորվել

Կրակոցներ Լոս Անջելեսի առևտրի կենտրոնի մոտ. 1 մարդ մահացել է, 4-ը՝ վիրավորվել

 ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքի առևտրի կենտրոնի մոտ կրակոցներ են հնչել, մեկ մարդ մահացել է, չորսը` վիրավորվել։ Տեղեկությունը հայտնում է քաղաքի ոստիկանությունը:
 
«Դեպքի վայր մեկնած ոստիկանները հայտնաբերել են հրազենային վիրավորում ստացած 32-ամյա սևամորթ մի տղամարդու: Նրան տեղափոխել են հիվանդանոց, բայց բժիշկներին չի հաջողվել փրկել տղամարդու կյանքը», - ասվում է հաղորդագրության մեջ։
Հրազենային վնասվածքներ են ստացել նաև 40-50 տարեկան ևս 4 սևամորթ տղամարդիկ:
«Բոլոր տուժածները տեղափոխվել են տեղի հիվանդանոցներ ։ Չորս փրկվածներից երեքի վիճակը գնահատվում է կայուն, իսկ չորրորդ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է», - նշել են ոստիկանությունից:
 
Իրավապահ մարմինների տվյալներով՝ հանցագործության մեջ կասկածվողը մոտեցել է դեպքի վայր և սկսել կրակել մարդկանց վրա, հետո փախել է։ Ոստիկանությունը փնտրում է կասկածյալին։

  • Կիսվել: