ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Կոտրել են Մեդվեդևի «VKontakte»-ի էջը և սկանդալային գրառում արել

Կոտրել են Մեդվեդևի «VKontakte»-ի էջը և սկանդալային գրառում արել

Օգոստոսի  2-ի գիշերը ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի «Վկոնտակտե» սոցիալական ցանցի էջում հայտնվել է գրառում, որի հեղինակը դատողություններ է անում Ռուսաստանի սահմանների վերականգնման շուրջ և խոսում ՌԴ հարևան երկրների մասին:  

Գրառման մեջ ասվում է, որ «Կիևը և «Մալոռոսիայի» բոլոր տարածքները ազգայնական ավազակախմբերից ազատագրելուց հետո... Ռուսաստանը կրկին միավորվելու է»։ «Մենք հաջորդ արշավին ենք գնալու՝ վերականգնելու մեր հայրենիքի սահմանները, որոնք, ինչպես գիտեք, ոչ մի տեղ չեն ավարտվում»,- ասվում է գրառման մեջ։

Գրառմանը, որը ջնջվել է 10 րոպեի ընթացքում, ուշադրություն է դարձրել Քսենյա Սոբչակը, ով տեղադրել է հաղորդագրության սքրինշոթերն իր տելեգրամյան ալիքում։ 

Ռուսաստանի ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի գրասենյակը հայտարարել է, որ կոտրել են Մեդվեդևի «VKontakte» սոցցանցի էջը։

Հրապարակման մեջ տեղ են գտել մի շարք ուշագրավ մտքեր, որոնցում գրառման հեղինակը Ղազախստանն անվանում է «արհեստական ​​պետություն» և պնդում, որ Վրաստանն իր պատմության ընթացքում «ձգտել է դեպի Ռուսաստան»։ Բացի այդ՝ նա կարծիք է հայտնում «ճակատագրական սխալի» մասին, որն, ըստ նրա, տեղի է ունեցել 1990-ականների սկզբին։

 

  • Կիսվել: