կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«Կոսովոյի ինքնահռչակ հանրապետությունը Կոսովոյի սերբերի դեմ գործողություն է նախապատրաստում». Սերբիայի նախագահ Վուչիչ

«Կոսովոյի ինքնահռչակ հանրապետությունը Կոսովոյի սերբերի դեմ գործողություն է նախապատրաստում». Սերբիայի նախագահ Վուչիչ

«Կոսովոյի ինքնահռչակ հանրապետությունը Կոսովոյի սերբերի դեմ գործողություն է նախապատրաստում: Սերբիան դեռևս երբեք չի եղել ավելի բարդ և ծանր իրավիճակում, քան այսօր ». հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը:

Նրա խոսքով՝ Պրիշտինյան ռեժիմը փորձում է, իրեն զոհ ներկայացնելով, օգտագործել տրամադրություններն աշխարհում, Կոսովոյի իշխանությունները կփակեն Սերբիայում տրված փաստաթղթերով քաղաքացիների մուտքը և կպահանջեն, որ նրանք մեքենաները վերագրանցեն Կոսովոյի համարներով: «Նրանք նախապես իրենց ստորաբաժանումներն ուղարկել են վարչական անցումային կետեր՝ նպատակ ունենալով կանգնեցնել բոլոր նրանց, ովքեր սերբական փաստաթղթեր ունեն», — հայտարարել է Վուչիչը:

Ավելի վաղ Կոսովոյի իշխանությունները հայտարարել էին, որ հաջորդ շաբաթվանից Սերբիայի քաղաքացիները, որոնք մուտք կգործեն Հանրապետության տարածք, կստանան սահմանը հատելու մասին ժամանակավոր փաստաթուղթ, իսկ սերբական փաստաթղթերը կհամարվեն անվավեր:


  • Կիսվել: