հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Կոսովոն մեղադրում է Սերբիային նոր հարձակում նախապատրաստելու համար

Կոսովոն մեղադրում է Սերբիային նոր հարձակում նախապատրաստելու համար

Սերբիայի անվտանգության ուժերի կողմից աջակցվող զինված մարդիկ վերապատրաստվում են Կոսովոյի վրա նոր հարձակումներ իրականացնելու համար սեպտեմբերին տեղի ունեցած հարձակումից հետո, որի հետևանքով չորս մարդ էր զոհվել: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին, տեղեկացնում է Reuters-ը:

Նա, մասնավորապես, նշել է, որ Կոսովոյի սերբերի բարձրաստիճան քաղաքական գործիչ Միլան Ռադոյչիչը, որը խոստովանել է, որ մասնակցել է սեպտեմբերի փոխհրաձգությանը, պատրաստվում է հետագա հարձակումներ իրականացնել:

՛՛Նա այժմ շարունակում է մեր երկրում այլ հարձակումների նախապատրաստվել: Նա կանոնավոր հանդիպումներ է անցկացնում սերբական գաղտնի ծառայության BIA-ի բարձրաստիճան պաշտոնյաների հետ՛՛,-ասել է Կուրտին։

Սերբիան հերքել է նման ծրագիրը: Կոսովոյում Սերբիայի կառավարության առաքելության ղեկավար Պետար Պետկովիչը հայտարարել է, որ Կուրտիի հայտարարությունը կեղծ է։

՛՛Բացարձակ սուտ է, որ Բելգրադը հարձակում է նախապատրաստում՛՛,- ասել է նա։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ սեպտեմբերի 24-ին 80 զինված մարդկանցից բաղկացած խումբը հարձակվել էր Կոսովոյի ոստիկանների վրա Սերբիային սահմանակից Բանյսկա գյուղում՝ սպանելով մեկ ոստիկանի և երեք զինյալի։

  • Կիսվել: