ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Կորոնավիրուսով երկրորդ անգամ վարակվածները վտանգ չեն ներկայացնում այլոց համար. ՏԱՍՍ

Կորոնավիրուսով երկրորդ անգամ վարակվածները վտանգ չեն ներկայացնում այլոց համար. ՏԱՍՍ

Կորոնավիրուսով երկրորդ անգամ վարակվածները վտանգ չեն ներկայացնում այլ մարդկանց համար, ասել է Կորեայի Հանրապետության առողջապահության եւ սոցիալական ապահովության նախարարության ներկայացուցիչ Յոն Տհե Հոն, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նա, մասնավորապես, նշել է. «Նման հիվանդների հետ շփում ունեցած մարդկանց վարակի փոխանցման դեպքեր չեն գրանցվել: Մենք չենք գտել ապացույցներ առ այն, որ նրանք կարող են վարակել ուրիշներին»:

Պաշտոնյան ասել է նաև, որ ինչ սկսվել է պանդեմիան, երկրի իշխանությունները հայտնաբերել են կորոնավիրուսով երկրորդ անգամ վարակման 447 դեպք: Ամենայն հավանականությամբ, նման դեպքերը հայտնվել են առկա ախտորոշիչ մեթոդների անկատարության պատճառով, երբ վիրուս են համարվել արդեն մահացած վիրուսի մնացորդներն օրգանիզմում:

  • Կիսվել: