հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կորոնավիրուսի թեմայով գրառում անելու համար» Թուրքիայում ձերբակալվել է 303 քաղաքացի․ Էրմենիհաբեր

Կորոնավիրուսի թեմայով գրառում անելու համար» Թուրքիայում ձերբակալվել է 303 քաղաքացի․ Էրմենիհաբեր

Թուրքիայում վերջին 1 ամսում սոցցանցերում կորոնավիրուսի վերաբերյալ «անհիմն և սադրիչ գրառումներ անելու» համար 303 քաղաքացի է ձերբակալվել։ Այս մասին «Twitter» միկրոբլոգի պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը, գրում է «Էրմենիհաբերը»։

Նախարարության գրառման մեջ մասնավորապես նշվում է․

«Վերջին 31 օրում սոցցանցերում ուսումնասիրվել է 5․603 հաշիվ, որոնցում անհիմն և սադրիչ գրառումներ են կատարվել։ Հայտնաբերվել է 765 օգտատեր, որոնցից 303֊ը ձերբակալվել են»։

  • Կիսվել: