երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Կորոնավիրուսի պատճառով Ճապոնիայի ամբողջ տարածքում արտակարգ դրություն է հայտարարվել

Կորոնավիրուսի պատճառով Ճապոնիայի ամբողջ տարածքում արտակարգ դրություն է հայտարարվել

Ճապոնիայի ամբողջ տարածքում կորոնավիրուսի պատճառով մինչև մայիսի 6-ն արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել, հայտնել է երկրի վարչապետ Սինձո Աբեն:

Ապրիլի 7-ից արտակարգ դրություն էր հայտարարվել Տոկիոյում, Օսականում և երկրի ևս հինգ պրեֆեկտուրաներում: Դա տեղական իշխանություններին հնարավորություն է տվել հասնել դպրոցներում դասերի և խոշոր միջոցառումների անցկացման չեղարկմանը: Այնուամենայնիվ, Ճապոնիայում մարդկանց տեղաշարժի հարկադիր սահմանափակում չկա:

Նշենք, որ Ճապոնիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 9 հազարը:

  • Կիսվել: