երկուշաբթի, հունվար 24
24 / 1 / 2022
Կորոնավիրուսի «օմիկրոն» շտամը հասել է Ռուսաստան

Կորոնավիրուսի «օմիկրոն» շտամը հասել է Ռուսաստան

Կորոնավիրուսի «օմիկրոն» շտամը հասել է Ռուսաստան։ Դրա տարածման հնարավոր աղբյուր կարող են լինել ռուս զբոսաշրջիկները, որոնք վերադարձել են Եգիպտոսից։ Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին ասել է սենատոր Վլադիմիր Կրուգլին։

ՌԴ վաստակավոր բժիշկը կոչ է դադարացնել թռիչքները Արաբական Հանրապետության հետ, քանի դեռ չի ուսումնասիրվել «օմիկրոն» շտամը։

Նրա կարծիքով, Եգիպտոսից վերադարձած զբոսաշրջիկներին պետք է պահել բժշկական վերահսկողության տակ։

  • Կիսվել: