ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Կորոնավիրուսային թոքաբորբը բարդություններ չի առաջացնում. չինացի ակադեմիկոս

Կորոնավիրուսային թոքաբորբը բարդություններ չի առաջացնում. չինացի ակադեմիկոս

Նոր կորոնավիրուսի հարուցած թոքաբորբը, որպես կանոն, բարդություններ չի առաջացնում ապաքինումից հետո: Այդ մասին լրագրողներին հայտարարել Է ՉԺՀ-ի Գիտությունների ակադեմիայի անդամ Վան Ֆուշենը ։

Ըստ ակադեմիկոսի հիվանդության կլինիկական ախտանիշներն անհետանում են մեկ շաբաթվա ընթացքում, իսկ հիվանդության թեթեւ եւ միջին ձեւով հիվանդների բաժինը գերազանցում Է 80 տոկոսը:

Նա նաև նշել է, որ ճիշտ ռեժիմի դեպքում. լավ հանգիստ, սնունդ, դեղորայքի ժամանակին ընդունում, մարդու իմունիտետն ունակ Է ինքը հաղթելու վարակը: «Հիվանդությունը մեծավ մասամբ անցնում Է առանց հետեւանքների, ուստի խուճապի համար հիմքեր չկան»,- ընդգծել Է ակադեմիկոսը: Ավելի վաղ ՉԺՀ-ի Առողջապահության գործերի կոմիտեն արդեն հայտնել Է, որ կորոնավիրուսով հիվանդների մեծ մասի համար կանխատեսումը բարենպաստ Է: Երիտասարդները եւ երեխաները հիվանդությունը թեթեւ են տանում: Covid-19-ն առավել մեծ վտանգ Է ներկայացնում տարեց մարդկանց համար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

  • Կիսվել: