չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
Հարավային Կորեայի ղեկավարը կայցելի Թուրքմենստան, Ղազախստան և Ուզբեկստան

Հարավային Կորեայի ղեկավարը կայցելի Թուրքմենստան, Ղազախստան և Ուզբեկստան

Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սոկ Յոլը հունիսի 10-15-ը պետական ​​այցով կմեկնի Թուրքմենստան, Ղազախստան և Ուզբեկստան։ Այդ  մասին լրագրողներին հայտնել է Հարավային Կորեայի ղեկավարի վարչակազմի աշխատակից Կիմ Թե Հյոն։

«Կենտրոնական Ասիան եղել է հնագույն Մետաքսի ճանապարհի առանցքային մասը, դա ռազմավարական վայր է,  որը կապում է Եվրոպան և Ասիան», - Ազգային անվտանգության վարչության պետի առաջին տեղակալ Կիմ Թե Հյոյի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Նա հավելել է, որ տարածաշրջանի նշանակությունը մեծանում է բազմաթիվ ճգնաժամերի ֆոնին, ինչպիսիք են իրավիճակն Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում։

Նախագահին կուղեկցի նրա կինը։

Մայիսին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Յուն Սոկ Յոլին հրավիրել է մասնակցելու Շվեյցարիայում կայանալիք միջազգային խորհրդաժողովին, որը տեղի կունենա հունիսի 15-16-ը։ Հունիսի 3-ին Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել են, որ հրավերը դեռ քննարկվում է:

  • Կիսվել: