հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Կոպենհագենում անհայտ անձը կրակ է բացել առևտրի կենտրոնում. կան զոհեր ու վիրավորներ

Կոպենհագենում անհայտ անձը կրակ է բացել առևտրի կենտրոնում. կան զոհեր ու վիրավորներ

Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում առևտրի կենտրոններից մեկում տեղի ունեցած հրաձգության հետևանքով երեք մարդ է զոհվել, կան վիրավորներ, որոնցից երեքի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը՝ ոստիկանությանը հղումով։

Միջադեպը տեղի է ունեցել Field's առևտրի կենտրոնում կիրակի երեկոյան։ Հաճախորդները խուճապահար դուրս են եկել առևտրի կենտրոնից, մեկ անձ բերման է ենթարկվել։

 

Ավելի վաղ մայրաքաղաքի ոստիկանության ղեկավար Սերեն Տոմասենը հայտնել էր մի քանի զոհի մասին։ Նրա խոսքով՝ կասկածյալ 22-ամյա դանիացի է, վերջինիս շարժառիթներն անհայտ են։ Միևնույն ժամանակ ոստիկանությունում չեն բացառում, որ տեղի ունեցածը կարող է ահաբեկչություն լինել։

  • Կիսվել: