երկուշաբթի, հուլիս 6
6 / 7 / 2026
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 500-ը

Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 500-ը

Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում (ԿԴՀ) էբոլա տենդից լաբորատոր հաստատված մահվան դեպքերի թիվը հասել է 506-ի՝ մեկ օրում ավելանալով 14-ով: Այդ մասին հայտնել է ԿԴՀ Կապի և զանգվածային լրատվամիջոցների գործերով նախարարությունը:

Ախտահարվածների թիվը կազմում է 1 561 (33-ով ավելի, քան նախորդ օրը): Մահացության ցուցանիշը 32,4% է:

Հիվանդանոցներում և բժշկական մեկուսարաններում հսկման տակ է 628 հիվանդ: Վերջին 24 ժամվա ընթացքում հայտնաբերվել է էբոլայով հիվանդության  33 նոր լաբորատոր հաստատված դեպք: Լիովին ապաքինվել է 253 մարդ:

Շփումների հսկման ցուցանիշը հասել է 81,6%-ի: Ավելի քան 10 հազար մարդ, որոնք ֆիզիկական շփում են ունեցել էբոլայով հիվանդացածների հետ, գտնվում են մեկուսարաններում: Վիրուսի համար ինկուբացիոն շրջանը 21 օր է:

Էբոլայի ներկայիս բռնկումը սկսվել է մայիսի 15-ին Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում և Ուգանդայում: Էպիկենտրոնը գտնվում է Կոնգոյի Իտուրիի նահանգում:

  • Կիսվել: