Կոլումբիայի նախագահը կոչ է արել ՄԱԿ ԱԽ նիստ գումարել՝ կապված Վենեսուելայի դեմ հարձակման հետ
Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն կոչ է արել գումարել ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստ՝ կապված Վենեսուելայի դեմ հարձակման հետ։
«Կոլումբիան երեկվանից Միավորված Ազգերի Կազմակերպության Անվտանգության խորհրդի անդամ է, եւ նիստը պետք է գումարվի անհապաղ։ Հաստատեք Վենեսուելայի դեմ ագրեսիայի միջազգային օրինականությունը»,- գրել է նա Х սոցցանցում։
Պետրոն նաեւ հայտնել է Ամերիկյան պետությունների կազմակերպության նիստ գումարելու անհրաժեշտության մասին։
Նրա խոսքով՝ Վենեսուելան ենթարկվել է հրթիռակոծման։
Ավելի վաղ լրատվամիջոցները տեղեկացրել էին պայթյունների շարքի եւ ցածր թռչող ինքնաթիռների ձայների մասին Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում։
ԱՄՆ նախագահ Դեոնալդ Թրամփը հայտարարում էր Վենեսուելայում ցամաքային գործողության հնարավորության մասին։


