շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Կոլումբիան խզել է դիվանագիտական հարաբերությունները Իսրայելի հետ

Կոլումբիան խզել է դիվանագիտական հարաբերությունները Իսրայելի հետ

Կոլումբիան խզել է դիվանագիտական հարաբերությունները Իսրայելի հետ: Երկրի իշխանությունները Թել Ավիվին պաշտոնապես տեղեկացրել են դիվանագիտական հարաբերությունների խզման մասին՝ հայտնել է Կոլումբիայի արտաքին գործերի նախարարությունը:

Հաղորդագրության մեջ նշված է նաև, որ Թել Ավիվում և Բոգոտայում երկու երկրների հյուպատոսությունների աշխատանքը կշարունակվի:

Մայիսի 1-ին Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն Աշխատավորների համերաշխության միջազգային օրվան նվիրված իր ելույթում հայտարարել էր, որ երկիրը պատրաստվում է խզել հարաբերություններն Իսրայելի հետ, որի իշխանությունները, նրա խոսքով, ցեղասպանության քաղաքականություն են վարում:

  • Կիսվել: