շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը

Կոլորադոյի նահանգում կործանվել է AH-64E Apache ուղղաթիռը

Զորավարժությունների ժամանակ ԱՄՆ Կոլորադոյի նահանգում կործանվել է AH-64E Apache ուղղաթիռը, տուժել է երկու զինծառայող, տեղեկացրել է KKTV տեղի հեռուստաալիքը՝ հղում կատարելով Ֆորտ-Քարսոն բազայի ներկայացուցիչներին։

«Ժամը մոտ 18.30-ին AH-64E Apache ուղղաթիռը կործանվել է պլանային վարժանքի ժամանակ։ Երկու զինվորական Ֆորտ-Քարսոն բազայից վիրավորվել են»,- հեռուստաալիքը մեջբերել է ռազմակայանի ներկայացուցիչների խոսքերը։

Նշվել է, որ ուղղաթիռը պատկանում էր 4-րդ հետեւակային դիվիզիայի բանակային ավիացիայի բրիգադին։

Հեռուստաալիքի տվյալներով՝ տուժածներն ստացել են թեթեւ վնասվածքներ եւ հոսպիտալացվել են։

  • Կիսվել: