հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Կոչ ենք անում պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով բանակցությունների համար. Ֆրանսիայի ԱԳՆ

Կոչ ենք անում պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով բանակցությունների համար. Ֆրանսիայի ԱԳՆ

 Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան հայտարարել է, որ ժամանակն է միջազգային հանրությունը սկսի պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով խաղաղ երկխոսության համար:
«Անհրաժեշտ է պայմաններ ստեղծել խաղաղ երկխոսության հասնելու ուղղությամբ», — հայտարարել է Կոլոննան ճապոնական NHK հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Նրա խոսքով ՝ այդ պատասխանատվությունը բոլոր երկրների վրա է։
 
Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ այժմ Մոսկվայի հետ բանակցությունների համար պայմաններ չկան, իսկ G7-ի երկրները վստահ են, որ անհրաժեշտ է ՌԴ զորքերը դուրս բերել ռազմական հատուկ գործողության գոտուց:
 
Նշենք, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն ավելի վաղ դեմ էր արտահայտվել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարի շուրջ բանակցություններին:

  • Կիսվել: