շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
 Կոչ ենք անում Հայոց պատրիարքարանին օգտագործել բոլոր հնարավոր միջոցները, իր կապերը ոստիկանության, քաղաքապետարանի և կառավարության հետ․  SavetheArQ

Կոչ ենք անում Հայոց պատրիարքարանին օգտագործել բոլոր հնարավոր միջոցները, իր կապերը ոստիկանության, քաղաքապետարանի և կառավարության հետ․ SavetheArQ

Երուսաղեմի «Կովերի պարտեզի» տարածք զինված սադրիչների ներխուժման հետևանքով Երուսաղեմի հայկական թաղամասի պաշտպանության և պահպանման շարժման անդամներից 2 հայ երիտասարդ է ձերբակալվել։ Այս մասին տեղեկանում ենք SavetheArQ-ի X-I պաշտոնական էջից։

«Մեր տղաներից երկուսը՝ Փոլ Ջերնազյանը և Բեդիկ «Կաչ» Կիրակոսյանը,  ձերբակալված են։ Վաղը նրանք կներկայանան դատարան, և նրանց շահերը կներկայացնեն SavetheArQ-ի փաստաբանները։ Կոչ ենք անում Հայոց պատրիարքարանին օգտագործել բոլոր հնարավոր միջոցները, իր կապերը ոստիկանության, քաղաքապետարանի և կառավարության հետ՝ ազատ արձակել մեր տղաներին»,-նշում են շարժման անդամները։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 28-ին ավելի քան 30 զինված սադրիչներ՝ դիմակներով, մահաբեր և ոչ մահաբեր զինատեսակներով ներխուժել են Երուսաղեմի «Կովերի պարտեզի» տարածք և դաժանաբար հարձակվել այնտեղ գտնվողների վրա: Հայոց հոգևոր ակադեմիայի մի քանի քահանա, սարկավագներ և ուսանողներ, ինչպես նաև բնիկ հայեր լուրջ վնասվածքներ են ստացել։ Ներխուժումից հետո ոստիկանություն են տարվել 6 սադրիչների և հայ համայնքից երկու երիտասարդների։ 

  • Կիսվել: