չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Կոբախիձեն այս տարի ևս չի մասնակցի Դավոսի տնտեսական ֆորումին

Կոբախիձեն այս տարի ևս չի մասնակցի Դավոսի տնտեսական ֆորումին

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն այս տարի ևս չի մասնակցի Դավոսի տնտեսական ֆորումին, գրում է aliq.ge-ն:

Սա երկրորդ տարին է վերջին քսան տարվա ընթացքում, որ Վրաստանը չի հրավիրվում Դավոսի տնտեսական ֆորումին։ Էկոնոմիկայի նախկին նախարար Լևան Դավիթաշվիլին հայտարարել էր, որ Դավոսին մասնակցությունը Վրաստանի կառավարության համար առաջնահերթություն չէ։

Վրաստանը վերջին անգամ Դավոսի տնտեսական ֆորումին մասնակցել է 2024 թվականին։ Իրակլի Ղարիբաշվիլին Դավոսում էր վարչապետի պաշտոնից զրկվելուց մեկ ամիս առաջ։

Հիշեցնենք, համաշխարհային տնտեսական ֆորումի 56-րդ տարեկան հանդիպումը տեղի կունենա Դավոսում հունվարի 19-23-ը, կմասնակցեն աշխարհի տարբեր երկրների կառավարությունների, բիզնեսի և քաղաքացիական հասարակության առաջատար առաջնորդներ։ Այս տարվա հանդիպման թեման է «Երկխոսության ոգին»։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արդեն հաստատել է իր մասնակցությունը Դավոսի ֆորումին։

  • Կիսվել: