չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Կկառուցվի Ալբերտ Ազարյանի անվան՝ ժամանակակից չափանիշներին համապատասխանող մարզադպրոց

Կկառուցվի Ալբերտ Ազարյանի անվան՝ ժամանակակից չափանիշներին համապատասխանող մարզադպրոց

Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի համար «Հրազդան» մարզադաշտին կից՝ ավելի քան 15500քմ տարածքում նոր շենք կկառուցվի։

Այն ունենալու է մեծ դահլիճներ, ստորգետնյա ավտոկայանատեղի, գեղարվեստական մարմնամարզության և սպորտային ակրոբատիկայի համար նախատեսված դահլիճներ, սանհանգույցներ, հանդերձարաններ։

Մարզական օջախը համապատասխանելու է բոլոր չափորոշիչներին` և՛ մարզումների, և՛ միջազգային մրցույթների կազմակերպման համար:

  • Կիսվել: