շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Կիրակի օրը Աֆղանստանում կործանված ռուսական օդանավում չորս հոգի ողջ է մնացել

Կիրակի օրը Աֆղանստանում կործանված ռուսական օդանավում չորս հոգի ողջ է մնացել

Այսօր թալիբների խոսնակը տեսանյութ է հրապարակել՝ ցույց տալով Աֆղանստանում կիրակի օրը ռուսական օդանավի ավիաաղետից ողջ մնացած մարդկանց, որոնք բուժվում են Քաբուլի Սարդար Մոհամադ Դաուդ Խան հիվանդանոցում։

Ավելի վաղ Ռուսաստանի ավիացիոն իշխանությունները հայտնել էին, որ օդանավը անհետացել է ռադարների էկրաններից։ Օդանավում վեց մարդ կար։ Ենթադրաբար այն աղետի էր ենթարկվել Աֆղանստանի հյուսիսում։

Իսկ արդեն այսօր թալիբների վարչակազմը հայտնել է, որ երկու մարդ զոհվել է, իսկ չորսը ողջ են մնացել։ 

Ինչպես հայտնի է՝ մասնավոր օդանավը Թաիլանդից Հնդկաստանի, Աֆղանստանի, Ուզբկեստանի վրայով ու որոշ կանգառներով գնում էր Մոսկվա։

 

  • Կիսվել: