հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Կիպրոսը պաշտպանության նոր նախարար ունի. նախագահը մի շարք նշանակումներ է արել

Կիպրոսը պաշտպանության նոր նախարար ունի. նախագահը մի շարք նշանակումներ է արել

Կիպրոսի նախագահ Նիկոս Քրիստոդուլիդիսը փոփոխություններ է կատարել կառավարության կազմում՝ պաշտպանության, արդարադատության և հասարակական կարգի, առողջապահության, գյուղատնտեսության նոր նախարարներ նշանակելով:
 
Տեղեկությունը հայտնել է կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Կոնստանտինոս Լետիմպիոտիսը։
Մասնավորապես, պաշտպանական գերատեսչության նոր ղեկավար է նշանակվել Վասիլիս Պալմասը, որն այդ պաշտոնում կփոխարինի Միխալիս Յորգալասին:
 
Կառավարության նոր նախարարների և պաշտոնյաների հաստատումն ու պաշտոնի ստանձնումը տեղի կունենա և ուժի մեջ կմտնեն չորեքշաբթի՝ հունվարի 10-ին:
 
Կառավարության գործող կազմը նշանակվել է մեկ տարի առաջ՝ 2023 թվականի փետրվարի 27-ին՝ նախագահական ընտրություններում Քրիստոդուլիդիսի հաղթանակից հետո։
 
Վասիլիս Պալմասը աշխատել է որպես հանրապետության նախագահի գրասենյակի մամուլի հետ կապերի տնօրեն և Թասոս Պապադոպուլոսի կառավարությունում որպես ներկայացուցիչ: 2017 թվականի մայիսի 8-ին նա նշանակվել է պետնախարարի տեղակալ նախագահ Նիկոս Անաստասիադիսի կառավարությունում և այդ պաշտոնը զբաղեցրել է մինչև 2022 թվականի փետրվարի 2-ը, երբ անձնական պատճառներով հրաժարական է տվել։
 

  • Կիսվել: