երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Կիպրոսում և Հունաստանի քաղաքներում Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու կապակցությամբ սգո զանգեր են ղողանջել

Կիպրոսում և Հունաստանի քաղաքներում Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու կապակցությամբ սգո զանգեր են ղողանջել

Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու կապակցությամբ Կիպրոսում և Հունաստանի որոշ քաղաքներում այսօր սգո զանգեր են ղողանջել, գրում է ria.ru-ն։

Արքեպիսկոպոս Խրիզոստոմի որոշմամբ՝ Կիպրոսում սգո զանգերը սկսել են ղողանջել տեղական ժամանակով ժամը 12-ին, հնչել են հինգ րոպե շարունակ՝ «թուրքերի կողմից Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու կամայական, անթույլատրելի և հանցավոր որոշման կապակցությամբ», ասված է Կիպրոսի արքեպիսկոպոսության հաղորդագրության մեջ:

Հուաստանի մի շարք քաղաքներում սգո զանգերը ղողանջել են առավոտյան, բացի այդ Հունաստանի Արքեպիսկոպոս Հիերոնիմոս Երկրորդը և ամբողջ Հունաստանը երեկոյան Աթենքի Մայր տաճարում ընթերցել են «Պաշտպան» ակաֆիստը՝ «Սուրբ Սոֆիայի տաճարի որպես մզկիթ բացման առաջին օրը՝ ամբողջ ուղղափառության, քրիստոնեության և հելլենիզմի համար տառապանքների օրը»: Հիշեցնենք, որ Սուրբ Սոֆիայի տաճարը 86 տարի անց այս օրը բացվել է որպես մզկիթ` փոխելով իր թանգարանի կարգավիճակը:

Թուրքիայի պետական խորհուրդը (բարձրագույն վարչական դատարան) չեղյալ է հայտարարել Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարան դարձնելու մասին 1934 թվականի որոշումը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դրանից հետո հրամանագիր է ստորագրել տաճարը մզկիթի վերածելու մասին։

  • Կիսվել: