հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Կիպրոսում 5․3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Կիպրոսում 5․3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Կիպրոսում 5․3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, որը զգացվել է նաև Լիբանանում: Այս մասին տեղեկացնում է Independent-ը։

Ինչպես հաղորդվում է՝ Կիպրոսի երկրաբանական հետազոտությունների վարչությունը հայտնել է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Պաթոս քաղաքից 20 կիլոմետր հյուսիս-արևելք, 15 կիլոմետր խորության վրա։ 

Կիպրոսի պետական ​​հեռուստատեսությունը հաստատել է, որ Պաթոսի շրջանի հասարակական շենքերը կարճ ժամանակով տարհանվել են երկրաշարժից հետո։ 

Նշվում է նաև, որ թեև Կիպրոսը գտնվում է սեյսմիկ ակտիվ տարածաշրջանում, նման իրադարձություններից զգալի վնասները հազվադեպ են լինում։

Կիպրոսում ուժեղ ցնցումները շարունակվում են։

 

  • Կիսվել: