շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Կիպրոսի վերաբերյալ մեր դիրքորոշումը հստակ է, այն երբեք չի փոխվի. Թուրքիայի փոխանախագահ

Կիպրոսի վերաբերյալ մեր դիրքորոշումը հստակ է, այն երբեք չի փոխվի. Թուրքիայի փոխանախագահ

Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը երկօրյա աշխատանքային այցի շրջանակներում մեկնել է այսպես կոչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն: Շեշտելով, որ կիպրոսցի թուրքերը կղզու հիմնական տարրն են՝ հայտարարել է, որ իրենց դիրքորոշումը Կիպրոսի վերաբերյալ հստակ է և երբեք չի փոխվի, գրում է ermenihaber.am-ը:

Ֆուաթ Օքթայը նման հայտարարությամբ է հանդես եկել թուրքական ինքնահռչակ հանրապետության վարչապետ Էրսան Սաների հետ կայանալիք հանդիպումից առաջ։

Թուրքիայի փոխնախագահը, ընդծելով այսպես կոչված Հյուսիսային Կիպրոսի հետ իրենց միասնությունն ու համերաշխությունը, ևս մեկ անգամ հայտարարել է իրենց համար ընդունելի տարբերակի, այն է՝ Կիպրոս կղզում 2 առանձին, իրավահավասար և ինքնիշխան պետությունների սկզբունքին հավատարիմ մնալու մասին։

 

  • Կիսվել: