շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Կիպրոսի հարցը Թուրքիայի և Հունաստանի միջև առկա կարևորագույն խնդիրներից է. Ֆիդան

Կիպրոսի հարցը Թուրքիայի և Հունաստանի միջև առկա կարևորագույն խնդիրներից է. Ֆիդան

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը թուրքական «Ahaber» հեռուստաալիքի թղթակցի հետ զրույցում անդրադարձել է Թուրքիայի օրակարգային հարցերին: Այդ համատեքստում նա անդրադարձել է Թուրքիա-Հունաստան հարաբերություններին՝ նշելով, որ Կիպրոսի հարցը երկու երկրների միջև առկա կարևորագույն հարցերից մեկն է, գրում է ermenihaber.am-ը:

«Մենք պատմությունից ժառանգած խնդիրներ ունենք Էգեյան ծովում: Դա չի պատկանում սերունդներին, դա հարցերի մի մասն է, որոնք մենք ենք ստանձնել լուծելու»,- հավելել է նա:

Բացի այդ թուրք նախարարն ընդգծել է, որ դրա լուծման նպատակով ավելի շատ դիվանագիտական քայլեր են ձեռնարկվում:

Ֆիդանը նաև նշել է, որ Հունաստանի և Թուրքիայի հարաբերությունների խորացման նպատակով պատասխանատու անձանց մակարդակով քննարկումներ են իրականացվում առկա խնդիրները հատկանշելու և լուծելու ուղղությամբ:

«Մենք, որպես արտաքին գործերի նախարարություն, փորձում ենք երկու առաջնորդի տեսլականով և աջակցությամբ առաջ մղել դրական օրակարգը»-,եզրափակել է Ֆիդանը:

 

  • Կիսվել: