չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Կիմ Չեն Ընը մահացել է նախորդ հանգստյան օրերին. Yonhap

Կիմ Չեն Ընը մահացել է նախորդ հանգստյան օրերին. Yonhap

Հյուսիսային Կորեան բախվել է իշխանությունը փոխանցելու հետ կապված լրջագույն խնդրին. առաջնորդ Կիմ Չեն Ընի մահվան մասին լուրերը գրեթե 100 տոկոսով ճիշտ են: Այս մասին գրում է հարավկորեական Yonhap գործակալությունը՝ հղում անելով Չի Սոն Հոյին, ով 2006 թվականին փախել է Հյուսիսային Կորեայից և հիմա աշխատում է Հարավային Կորեայում:

«Դա 100 տոկոսով ճիշտ չէ, սակայն ես կարող եմ ասել, որ հավանականությունը կազմում է 99 տոկոս»,-ասել է նա:

Չի Սոն Հոն նշել է, որ շատ է մտածել այն մասին, թե որքան կապրի Կիմ Չեն Ընը սրտի վիրահատությունից հետո, իսկ վերջինիս մահը վրա է հասել ավելի շուտ, քան ինքը ենթադրում էր.

«Նա մահացել է անցած հանգստյան օրերին»:

 

  • Կիսվել: