շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Կիմ Չեն Ինը Պուտինին հրավիրել է Հյուսիսային Կորեա

Կիմ Չեն Ինը Պուտինին հրավիրել է Հյուսիսային Կորեա

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը իր երկիր է հրավիրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Հյուսիսային Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը:

«ՌԴ նախագահը սիրով ընդունել է հրավերը և ևս մեկ անգամ պատրաստակամություն հայտնել մշտապես շարունակելու ռուս-կորեական բարեկամության պատմությունն ու ավանդույթները»,– ասված է հաղորդագրությունում։

Ըստ գործակալության` ԿԺԴՀ առաջնորդը նաև հայտարարել է, որ Ռուսաստան կատարած այցը նշանակալի պահ կդառնա, որը երկու երկրների հարաբերությունները նոր մակարդակի կբարձրացնի:

  • Կիսվել: