հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Կիկաբիձեն հոսպիտալում տեսակցել է Սաակաշվիլիին

Կիկաբիձեն հոսպիտալում տեսակցել է Սաակաշվիլիին

Վրաստանի ժողովրդական արտիստ Վախթանգ Կիկաբիձեն հոսպիտալում տեսակցել է անազատության մեջ գտնվող՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին։

՛՛Նա լավ չէ, միանշանակ,դա երևում է նրա աչքերից: Նա ինձ թեյ հյուրասիրեց և ամեն ինչ մանրամասն պատմեց… Մենք նաև քննարկել ենք, թե ինչպես է Զելենսկին հանդիպել ինձ : Ես ասացի Զելենսկիին, որ Սահակաշվիլին ձեր քաղաքացին է, և դուք պետք է նրան տանեք, այլապես նրան կսպանեն։ Նա պատասխանեց, որ այսօրվանից կսկսի զանգահարել, որից հետո Ուկրաինայի ժողովրդական պաշտպանը ժամանեց Թբիլիսի, հետո փաստաբանը՛՛,-լրագրողների հետ զրույցում ասել է Կիկաբիձեն:

Կիկաբիձեն ասել է, որ պարզվում է՝ Լեհաստանը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել Սաակաշվիլիին:

Նշենք, որ Կիկաբիձեն Վրաստանի խորհրդարանի պատգամավոր է, Սաակաշվիլիի ընդդիմադիր կուսակցության ՛՛Միացյալ ազգային շարժում՛՛-ից է։ Խորհրդարանական ընտրություններին նա կուսակցության ցուցակում առաջին համարն էր։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սաակաշվիլին գտնվում է Գորիի զինվորական հոսպիտալում, որտեղ էլ բուժվում է բանտում հայտարարած 50-օրյա հացադուլից հետո։

  • Կիսվել: