հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
«Կիևը Սլավյանսկում սադրանք է պատրաստել». ՌԴ-ն զգուշացնում է ՄԱԿ-ին ու Կարմիր խաչին

«Կիևը Սլավյանսկում սադրանք է պատրաստել». ՌԴ-ն զգուշացնում է ՄԱԿ-ին ու Կարմիր խաչին

Կիևը Սլավյանսկում սադրանք է պատրաստել հեքսանով. նավթի և ճարպերի գործարանում Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցները ծրագրում են մոտ օրերս պայթեցնել ավելի քան 120 տոննա թունավոր նյութով տարաներ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի զինված ուժերի գեներալ-գնդապետ, ազգային կառավարման կենտրոնի պետ Միխայիլ Միզինցևը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ նա հավելել է, որ Սլավյանսկի և հարակից բնակավայրերի բոլոր բնակելի թաղամասերը կլինեն վտանգի գոտում:

գեներալը զգուշացրել է. ՛՛Սլավյանսկում Կիևի քիմիական սադրանքի արդյունքում կզոհվեն Սլավյանսկում բնակվող տասնյակ հազարավոր քաղաքացիներ, ինչպես նաև քաղաքում տեղակայված ուկրաինական զինված կազմավորումների զինվորականներ՛՛:

Նա նշել է, որ իրենք կոչ ենք անում ՄԱԿ-ին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը՝ անհապաղ ազդել ուկրաինական իշխանությունների վրա և միջոցներ ձեռնարկել սադրանքը կանխելու ուղղությամբ:

  • Կիսվել: