շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Կիևը ռուսական քաղաք է. Մեդվեդև

Կիևը ռուսական քաղաք է. Մեդվեդև

Մեդվեդևը չի բացառում, որ Ուկրաինայի դեմ ռազմական գործողությունների ընթացքում ռուսական զորքերը կարող են նոր հարձակում ձեռնարկել Կիևի ուղղությամբ։

Այսպես՝ 8Ռուսաստանի նախկին նախագահ, Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, մասնավորապես, նշել է.  «Որտե՞ղ պետք է ավարտվի հատուկ ռազմական գործողությունը։ Արդյո՞ք դա Կիևն է լինելու։ Երևի հենց Կիևն էլ պետք է լինի։ Եթե ոչ հիմա, ապա գոնե որոշ ժամանակ անց, հակամարտության որևէ այլ փուլում դա կարող է տեղի ունենալ»:

Նա նաև հայտարարել է, որ Ուկրաինայի մայրաքաղաքը «ռուսական քաղաք է, որն այժմ կառավարվում է Ռուսաստանի հակառակորդների միջազգային բրիգադի կողմից՝ ԱՄՆ գլխավորությամբ»:

 

  • Կիսվել: