շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Կիևը հայտնել է, թե Ուկրաինան օրական  քանի զինծառայող է կորցնում

Կիևը հայտնել է, թե Ուկրաինան օրական քանի զինծառայող է կորցնում

Ուկրաինան օրական 30-50 զինծառայող է կորցնում։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակին։

«Ես կարծում եմ, որ կորուստները կազմում են մոտ  30-50 մարդ », – ասել է նա BBC-ի ուկրաինական ծառայությանը տված հարցազրույցում։

Պոդոլյակի խոսքերով օրական զոհերի թիվը կրճատվել է 2,5-3 անգամ։ Նախկինում Ուկրաինայում օրական 100-200 զինծառայող էր զոհվում։

Ավելի վաղ նա հայտնել էր, որ Ուկրաինայում օրական մինչև 200 զինվոր է զոհվում։ Իսկ Ուկրաինայում իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցության խմբակցության  ղեկավար Դավիթ Արախամիայի խոսքերով՝ Ուկրաինայում օրական 200-500 մարդ է զոհվում։

Հունիսի 10-ին Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդականն առաջին անգամ հրապարակեց զոհերի ընդհանուր թիվը՝ մոտ 10 հազար մարդ։ Նրա տվյալներով մոտ 30 հազար վիրավոր կա։

Հուլիսի 15-ին Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը նշել է, որ ամենաշատ կորուստները Ուկրաինան ունեցել է մայիս ամսին։ Օրական զոհվել է 100 մարդ և վիրավորվել՝ 300-400-ը։ Միևնույն ժամանակ Ուկրաինայի իշխանությունները նշել են, որ զոհերի թիվը հանդիսանում է պետական գաղտնիք, որը ռազմական դրության պայմաններում հրապարակման ենթակա չէ։

 

  • Կիսվել: