երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Կիևը հայտարարում է, որ Ռուսաստանի հետ հակամարտության սառեցում չի լինի

Կիևը հայտարարում է, որ Ռուսաստանի հետ հակամարտության սառեցում չի լինի

Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ հակամարտությունը չի սառեցվի, ուկրաինական բանակի առաջ խնդիր է դրված շարունակել երկրի ազատագրումը։

«Մենք ոչինչ չենք կարող սառեցնել: Մենք կարող ենք ազատագրել մեր տարածքները՝ անկախ եղանակից, անկախ սեզոնից: Նախագահի խնդիրն է ազատագրել մեր բոլոր տարածքները», – ասել է Դանիլովը։

Ինչպես նշել է Միացյալ  ուժերի խմբի հրամանատար Սերգեյ Սուրովիկինը, Խերսոնում իրավիճակը վտանգավոր է դարձել խաղաղ բնակիչների կյանքի համար։ Նոյեմբերի սկզբին աջ ափից տարհանվել է 115.000 մարդ, և ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն համաձայնել է սկսել զորքերի տեղափոխումը ձախ ափ և Դնեպրի գծով կազմակերպել Ռուսաստանի զինված ուժերի պաշտպանության գիծ։

  • Կիսվել: