ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Կիևում վերականգնվել է ջրի և էլեկտրաէներգիայի մատակարարումը

Կիևում վերականգնվել է ջրի և էլեկտրաէներգիայի մատակարարումը

Ռուսական ուժերի զանգվածային հարվածների հետևանքով խաթարված ջրի և էլեկտրաէներգիայի մատակարարումը Կիևում ամբողջությամբ վերականգնվել է: Այս մասին հայտնել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։

Նա նշել է. ՛՛Կիևի բնակիչների տների ջրամատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է։ Շնորհակալություն Kyivvodokanal-ի և DTEK-ի փորձագետներին, ովքեր գրեթե մեկ օր աշխատեցին՝ մայրաքաղաքի բնակիչներին ջուրն ու էլեկտրականությունը վերականգնելու համար՛՛:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին ռուսական ուժերը կրկին հրթիռակոծության են ենթարկել Ուկրաինայի մի շարք բնակավայրեր, ինչի հետևանքով Խարկովում, Զապորոժիեում, Կիևի մարզում, Բուկովինայում, Կիրովոգրադի և Չերկասիի մարզերում վնասվել են կարևորագույն, այդ թվում՝ էներգետիկ ենթակառուցվածքներ։

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հաստատել է Ուկրաինայի էներգետիկ համակարգի վրա հարձակումները։

 

  • Կիսվել: