հինգշաբթի, հունիս 19
19 / 6 / 2025
Կիևում սպասվում են Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի նոր մատակարարումներ

Կիևում սպասվում են Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի նոր մատակարարումներ

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հայտարարել է երկիր Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի առաջիկա մատակարարումների մասին։

«Պատրիոտն ավելի շատ կլինի»,-ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին գրել է Երմակը իր Telegram ալիքում՝ այլ մանրամասներ չհայտնելով։

Ապրիլի սկզբին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել էր, որ Ուկրաինան կցանկանար ունենալ 25 Patriot համակարգ։ Հունիսի 8-ին նա հայտնել էր, որ Կիևը պայմանավորվածություններ է ձեռք բերել արևմտյան երկրների հետ հակաօդային պաշտպանության լրացուցիչ համակարգերի մատակարարման շուրջ։ 

Հուլիսի 21-ին նա հայտնել էր, որ Patriot համալիրը երկիր է ժամանել Գերմանիայից։

  • Կիսվել: