հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Կիևում պայթյուններ են որոտացել

Կիևում պայթյուններ են որոտացել

Կիեւում պայթյուններ են լսվում, հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ինչպես հաղորդվում է՝ Ուկրաինայի մայրաքաղաքում օրվա ընթացքում երրորդ անգամ օդային տագնապ են հայտարարել:

Նշվում է նաև, որ Կիրովոգրադի մարզում նույնպես պայթյուններ են որոտացել:

Ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ Ուկրաինայի գրեթե բոլոր շրջաններում հոկտեմբերի 16-ին օդային տագնապ է հայտարարվել:

  • Կիսվել: