հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կիևում դեսպանատան աշխատակիցների ընտանիքները պետք է լքեն Ուկրաինան. ԱՄՆ պետդեպ

Կիևում դեսպանատան աշխատակիցների ընտանիքները պետք է լքեն Ուկրաինան. ԱՄՆ պետդեպ

ԱՄՆ պետդեպարտամենտը Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատանն աշխատող ամերիկացիների ընտանիքներին հորդորել է լքել երկիրը: Աշխատակիցների հեռանալն ըստ ցանկության է։ Այդ մասին հայտնի է դարձել հունվարի 24-ի գիշերը։ Նրանց հեռանալու պատճառը «ռուսական ռազմական գործողությունների շարունակվող սպառնալիքն է»՝ գրում է DW-ն։

Նշվում է, որ նույնիսկ դեսպանատան ոչ հիմնական աշխատակիցները կարող են պետական ​​ծախսերով Ուկրաինայից ԱՄՆ թռչել։ Բացի դրանից՝ Պետդեպարտամենտն իր քաղաքացիներին հորդորել է չայցելել Ուկրաինա:

Հաղորդվում է, որ ամերիկյան կողմը որոշման վերաբերյալ խորհրդակցել է Ուկրաինայի կառավարության հետ և իր գործողությունները համաձայնեցնում է Կիևում ՆԱՏՕ-ի և գործընկեր երկրների դեսպանատների հետ։

Նույն օրը Bild-ը հայտնել է, որ Գերմանիայի ԱԳՆ-ն Ուկրաինայում իր դեսպանատան աշխատակիցների ընտանիքների տարհանման ծրագիր է մշակում։ Արտաքին գործերի նախարարությունը, սակայն, հերքել է տեղեկությունը՝ ասելով, որ «ներկայումս միջոցներ չեն ձեռնարկվում Կիևում դեսպանատան աշխատակիցների և նրանց ընտանիքների թիվը կրճատելու համար»։

  • Կիսվել: