շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Կիևում 40 փողոց է վերանվանվել ապառուսականացման շրջանակներում

Կիևում 40 փողոց է վերանվանվել ապառուսականացման շրջանակներում

Կիևի քաղաքային խորհրդի պատգամավորները հավանություն են տվել Ուկրաինայի մայրաքաղաքի ավելի քան 40 փողոցների, ծառուղիների և հրապարակների անվանափոխությանը, որոնց անունները կապված են ԽՍՀՄ-ի և Ռուսաստանի հետ։ Այս մասին հայտնել է քաղաքի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն իր Telegram-յան ալիքում։

«Այսօրվա նիստում Կիևի խորհուրդը վերանվանեց ավելի քան 40 փողոցներ, ծառուղիներ և հրապարակներ, որոնց անունները կապված են Ռուսաստանի և խորհրդային անցյալի հետ»,- գրել է Կլիչկոն։ Էլեկտրոնային քվեարկության միջոցով Ուկրաինայի մայրաքաղաքի բնակիչներն ընտրել են տեղանունների նոր անուններ։

  • Կիսվել: