ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կիևն արձագանքել է Լուգանսկում, Դոնեցկում և Խերսոնում ՌԴ-ին միանալու հարցով հանրաքվեների անցկացմանը

Կիևն արձագանքել է Լուգանսկում, Դոնեցկում և Խերսոնում ՌԴ-ին միանալու հարցով հանրաքվեների անցկացմանը

Ուկրաինան արձագանքել է Դոնեցկում, Լուգանսկում և Խերսոնում Ռուսաստանին միանալու հարցով հանրաքվեների անցկացման վերաբերյալ հայտարարություններին:

Այս առնչությամբ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը, մասնավորապես, ասել է. ՛՛Պարզունակ շանտաժ է՝ սպառնալիքներով, ՛՛ռեֆերենդումների՛՛ անցկացման սարսափ պատմություններով, ՛՛մոբիլիզացիաներով՛՛ նրանց կողմից, որոնք գիտեն կռվել միայն երեխաների և քաղաքացիական անձանց հետ: Սա պարտության վախն է:

Թշնամին վախկոտ է, պրիմիտիվ կերպով մանիպուլացնում է: Ուկրաինան կլուծի՛ Ռուսաստանի հարցը: Այդ սպառնալիքը կարելի է վերացնել միայն ուժի գործադրմամբ՛՛:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ կազմ մտնելու վերաբերյալ հանրաքվեներ կանցկացվեն Խերսոնի շրջանում, Դոնեցկում և Լուգանսկում:
 

  • Կիսվել: